«Բանվոր»-130 /17414/., «Հայրենիքի եւ հեղափոխության մեծ երգիչը», «Բանաստեղծի երկու դիմանկարը»

«Բանվոր»-130 /17414/., «Հայրենիքի եւ հեղափոխության մեծ երգիչը», «Բանաստեղծի երկու դիմանկարը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը նշում է, թե ինչքանգոհարներ կան Չարենցի վաղ շրջանի երգերում, եւ այդ գոհարների մեջ ամենաուժեղ մոտիվներից մեկը միայնության մոտիվն է. այն այլեւս տերյանական մեղմ մրմունջը չէ, այլ մի ցնցող ողբերգություն` 20-րդ դարի երկրորդ տասնամյակին բնորոշ: Բանասեղծի ոգին այդ տարիերին տարուբերվում էր հեղափոխական վերելքի եւ իր երկրի ճակատագրի միջեւ,- գրում է Ա. Եղիազարյանը: Նա տառապագին մտածում էր անցյալի մասին, բայց նա գիտեր, որ ապագան անհնար է տեսնել առանց անցյալը հասկանալու: Նշելով Չարենցի պոեմների, «Երկիր նաիրի»-ի, «Էպիքական լուսաբաց»-ի մասին, նշում է նաեւ «Գիրք ճանապարհիի» մասին, որը Չարենցի բուռն ու դժվարին առօրյայի փաստաթղթերը լինելուց բացի նաեւ նրա հանճարի նոր փայլատակումներն էին: Բայց շատ բան չհասցրեց անել: Այսօր պետք է հիշել Չարենցի մարգարեական խոսքերը իր մասին: Նույն էջում տպագրված է Լուի Արագոնի, Իլյա Էրենբուրգի, Վիլյամ Սարոյանի «Ասույթներ Չարենցի մասին, Գ. Կարապետյանի «Բանաստեղծի երկու դիմանկարը» հուշը: 3-րդ էջում` Լյուդվիգ Միքայելյանի «Չարենցի հետ» հատվածն է Աննայի կարոտ պիեսից ,4-րդ էջում Էդ.. Ալեքսանյանի «Չարենցին» բանաստեղծությունն է եւ Արմենպրեսի հաղորդագրությունը` «Նոր երգեր Չարենցի խոսքերով»: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Գ.Կարապետյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4284 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6532