«Սովետական գրականություն» N5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց կանաչի եւ կրեմագույնի համադրությամբ կազմով. կազմին՝ հանրապետության հրապարակի ժամացույցի պատկերը: «Սովետահայ գրականության պատմությունից» բաժնում Սուրեն Աղաբաբյանի՝ «Արձակը 20-ական թվականներին» գրախոսությունն է: Արձակի գաղափարական եւ գեղարվեստական սկզբունքների մշակման գործում նշանակալից դեր է խաղում Չարենցի ստեղծագործությունը: Հոդվածագիրը անդրադառնում է «Երկիր Նաիրի» վեպի վերլուծությանը: Գրքի հրապարակումով ժամանակագրական թվական է հաստատվում գրականության մեջ: Երկը արժեւորվում է հայ ժողովրդի պատմական ուղիների վերաբերյալ արտահայտած խոր ու ճշմարտացի կոնցեպցիայով, երգիծական տիպականացման արվեստով: Հեղինակը ներառում է նաեւ շատ հայ արձակագիրների անուններ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1046 53 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2234