«Հայրենիքի Ձայն» N45    «Հնչում է որպես հայտություն»

«Հայրենիքի Ձայն» N45 «Հնչում է որպես հայտություն»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  5-6-րդ էջերում հոդվածագիրն անդրադառնում է 1924-ին՝ Հայաստան իր առաջին այցին, ապա՝ 1934-ին Մոսկվայում կայացած խորհրդային գրողների համագումարի օրերին: Գրական ոլորտներում վաղուց հայտնի էր «Երկիր Նաիրի» արձակի փոթորկահույզ հեղինակի անունը: Չարենցի անունը թնդում էր Հայաստանի սահմաններից դուրս: Ռուսերեն նրան թարգմանում էին լավագույն բանաստեղծները: Տիխոնովը վերլուծելով Չարենցի պոեզիան, նրան համարում է բանաստեղծ՝ գլխատառով: Մեջբերում է տողեր «Ես հախուռն էի, ինչպես պղտոր գետ...» բանաստեղծությունից: Միտքն ամփոփում է. «Եղիշե Չարենցը լրիվ իրավունք ուներ «Յոթ խորհուրդ գալիքի երգահաններին»-ում ասելու (մեջբերում է 4 տող): Նա դաշտը լավ էր հերկել իր բանաստեղծական գութանով՝ հանուն գալիք օրվա: Եվ բանաստեղծական նրա բերքը հիասքանչ է»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2108 528 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5107