Բանաստեղծություններ

Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ջ. Բալուղեան. Բանաստեղծութիւններ. Հրատարակեց Տ. Ելենէ Բալուղեան: Մոսկուա, տպարան Մկրտիչ Բարխուդարեանի, 1890: Շապիկը հարդագույն կավճապատ թղթից է: Առաջին կազմերեսի վերևում կա Հովհ. Թումանյանի ռուսերեն ինքնագիրը սև թանաքով՝ « Ов. Туманеанц», ձախ մասում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքն է, կենտրոնում տպագրված է Նադսոնի քառատողը՝ «Пусть песнь твоя кипит огнем негодованья...»: Էջ 125-ի շրջերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Գիրքն ամբողջովին մասնատված է, կռնակի հատվածը բացակայում է, կազմերեսները՝ խունացած: Հեղինակ՝  Բալուղյան Ջ. Էջ՝  128 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/468