Պատմություն Հայոց ազգի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն Հայոց ազգի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գ. Պատկանեան. Պատմութիւն Հայոց ազգի. - Սանկտպետերբուրգ, 1863, տպարան Ռ. Պատկանեանի: Շապիկը դեղին ողորկ բարակ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի վերևի մասում կա անհայտ անձի մակագրությունը սև թանաքով` «'ի մատենից Յ. Զոհրաբեանց N92»; նույն մակագրությունը կա նաև ներքևի մասում, բայց «N129» թվանշումով: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ 1-ի վերևի և վերջին էջ 282-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 5-8, 263-278 կտրտված չեն: Հեղինակը նշված է բնագրի վերջում: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված, կռնակը նույնպես մաշված է, որոշ էջերին կան սնկահետքեր և այլ բնույթի կեղտաբծեր: Հեղինակ՝  Պատկանյան Գ. Էջ՝  282 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1863 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  21,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/293