Թարգմանական մեղեդիներ

Թարգմանական մեղեդիներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Թարգմանական մեղեդիներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մ. Տարախչեան. Թարգմանական մեղեդիներ /Նադսոնից, Լերմոնտովից, Հայնէից և ուրիշներից/: Տպարան «Շիրակ», Ալէքսանդրապօլ, 1908: Շապիկը կանաչավուն բարակ թղթից է: Առաջին կազմերեսի ձախ և վերևի մասում սև բուսանախշեր են պատկերված, ներքևում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր կնիքը, վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր կնիքը, իսկ վերջին էջ 32-ի ներքևի լուսանցքում՝ թանաքագույն: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված: Թարգմանիչ՝  Տարախչյան Մ. Էջ՝  32 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  13,4 Երկարություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/469