1500 տարի առաջ (404 - 1904): Հայոց տառերի գյուտը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  1500 տարի առաջ (404 - 1904): Հայոց տառերի գիւտը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Իսահակ Յարութիւնեանց. 1500 տարի առաջ (404 - 1904): Հայոց տառերի գիւտը. - Տփխիս, 1904, արագատիպ Ա. Քութաթելաձէի: Շապիկը բաց մոխրագույն ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին և երկու կազմերեսների դարձերեսներին` հրատարակչի ազդագիրը; երկու կազմերեսներին կա անհայտ անձի սև թանաքով ընծայագիրը՝ «Յիշատակ Նաւթիկեան Սաթենիկին դպրոցից»: Տիտղոսաթերթր ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Առաջին կազմերեսի դարձերեսին տպագրված հրատարակչի ազդագրում և տիտղոասաթերթի դարձերեսին կան բազմաթիվ նշումներ մատիտով, որոնց պատկանելիությունն անհայտ է: Կազմերեսները խունացած են, ջրահետքերով ու սնկահետքերով, որոշ էջեր մասնատված են: Հեղինակ՝  Հարությունյան Ի. Էջ՝  64 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  16 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/677