Եղիշե վարդապետի Պատմությունը Վարդանի և հայոց պատերազմի համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Եղիշէ վարդապետի Պատմութիւնը Վարդանի եւ Հայոց պատերազմի համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ընտիր մատենագիրք. Եղիշէ վարդապետի Պատմութիւնը Վարդանի եւ Հայոց պատերազմի համար. - Մոսկվա, 1863, տպարան Լազարեանց ճեմարանի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսների հիմնական հատվածները պատված են սև-կանաչավուն մարմարե մակատեսքով թղթով: Կազմերեսների անկյուններն ու կռնակը մուգ շագանակագույն կաշվից են: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի մասում, լրացուցիչ էջ խը-ի ներքևի լուսանցքում, էջ 257-ի և վերջին ֆորզացի դարձերեսներին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան անհայտ անձի նշումներն ու մակագրությունները մատիտով ու սև թանաքով: Էջերը խունացած են: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Եղիշե Էջ՝  (ա-խը), 257 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1863 Լայնություն (սմ)՝  10,7 Երկարություն (սմ)՝  15,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/77