Պատմություն գաղթականության Խրիմու հայոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն գաղթականութեան Խրիմու հայոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ. Ք. Վ. Քուշներեան. Պատմութիւն գաղթականութեան Խրիմու հայոց: Ա. Ճանապարհորդութիւն ի Նոր-Նախիջևան; Բ. Պատմութիւն Թէոդոսիոյ; Գ. Ուխտագնացութիւն ի Կամենից. - Վենետիկ, 1895, Ս. Ղազար: Կազմը կոշտ է՝ մուգ կանաչ - մուգ շագանակագույն շեղ զոլերով մամլաթղթից: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վրան ռուսերենով դրոշմված է հեղինակի ազգանունը: Առաջին տիտղոսաթերթը բաց մոխրագույն ողորկ թղթից է, վրան կան սև թանաքով «N1411», «N123» և կարմիր մատիտտով «10» թվանշումները: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 237-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը; երկրորդ տիտղոսաթերթի վրա, նաև 19, 119, 219, 237 էջերին կա Մուշեղ Աղայանի մանուշակագույն թանաքով ինքնագիրը՝ «Մ. Աղայեան»: Մի շարք էջերում կան նշումներ, հավանաբար, Մուշեղ Աղայանի կողմից արված: Կազմերեսները և կռնակը խունացած ու տեղ-տեղ մաշված են: Հեղինակ՝  Քուշներյան Ք. Էջ՝  236 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  11,7 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/678