Սանդղավանդ Վվեդենսկոյում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մոխրաշագանակագույն քառակուսի սալիկներով սալարկված տեռասի մի հատված է: Ձախից՝ երկհարկանի, լայնական սպիտակ պատերով տան առջև կանաչ սեղանի և նստարանի մի հատված է: Տան բարձր, սև, շագանակամոխրագույն երանգների պատուհանները զարդարված են տան հիմքի մոտ դրված բազմաթիվ կավե ամանների մեջ աճող բարձր, ճկուն, կանաչ թփերով: Աջից՝ զանգվածեղ, բարձր, քառակուսի պատվանդանների վրա գլանաձև սյուների որմնախորշից, երևում է սպիտակաքար կցակառույցի մի հատված և խիտ, կանաչ ծառերով, ցածր թփերով, զբոսայգու հեռանկարը, ավազային ծառուղին, մոխրականաչ պատվանդանի վրա տեղադրված մոխրաերկնագույն երանգի կիսադեմով պատկերված արձանը: Վերևում երկնագույն երկինքն է սպիտակ ամպերով: Հեղինակ՝  Սերով Վալենտին Ալեքսանդրովիչ 1865-1911 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1899 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-162