Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Ընդհանրացված բնանկար է՝շագանակագույն բլուրի, կանաչափիրուզագույն գետի գծով, մորեգույն հարթավայրի և մանուշակագույն, բաց յասամանագույն կատարներով ցածր սարերի ֆոնին խոշոր պլանով կանգնած են երեք կաննց ֆիգուրներ: Ձախից բարդ ¾ շրջադարձով և կսադեմով կանգնած ֆիգուր է դեղին շրջազգեստով և կարմրաղյուսագույն շապիկով, կողք տարած շատ ընդհանրացված և սահուն, կենտրոնում ֆրոնտալ դիրքով ֆիգուր է ամբողջ հասակով, մոխրադեղին և ժանգագույն, շագանակագույն շրջազգեստով, դեղին կանաչ բլուզով և մոխրագույն, երկնագույն արձակած շապիկով, բաց գույնի գլխաոորով, կողք տարած արմունկներով և ձեռքի բազուկները մոտեցնում է գլխին: Դեմքի օվալը, հոնքերը, աչքերը և բերանը հազիվ նշմարված են կարճ շտրիխներով: Աջ կողմից կիսանստած, ¾ շրջադարձով , դեղին գլխաշորով, սպիտակ, մորեգույն, առանց օձիքի շապիկով, կապտամոխրագույն շրջազգեստով և կարճ կապույտ կիսաճտքավոր կոշիկներով ֆիգուր է հենված ձախ ձեռքին, աջը դրված ձախ ծնկին:
Հեղինակ՝ Պետրով- Վոդկին Կուզմա Սերգեևիչ 1878-1939Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1914Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-136