Ծխախոտի չորացում: Աջարիա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առջի պլանում ձախից մի ուղղանկյուն, աղյուսաշագանակագույն թութունի տնկադաշտ է՝ տասնմեկ կանացի ֆիգուրներով, ովքեր կանգնած են մի քանի խմբերով, հասարակ, երկար, գորշ կանաչ և գորշ շագանակագույն շրջազգեստերով ու գլխաշորերով թութուն հավաքելիս, ուղղակի զրուցելիս: Աջից քայլող կնոջ ֆիգուր է՝ զեյթունագույն շրջազգեստով և կապույտ գլխաշորով, հյուսված զամբյուղը ձախ ուսին դրված: Կան նաև երկու հեծյալներ՝ գորշ սպիտակ, գորշ կանաչ հագած, շագանակագույն նժույգներինն նստած: Պատկերված է նաև երկու կանացի ֆիգուր՝ հասակով ու կիսադեմով, կապույտ, սև շրջազգեստերով, որ գնում են զառիվայր կանաչ բլրից ցած ընկած քարե, գորշ կանաչ ցանկապատի երկայնքով: Միջին պլանում՝ ձախից, կա երեք կին՝ գորշ կանաչ հագուստով, թութունի կլոր, գորշ կանաչ դեզի շուրջ, կենտրոնում՝ կանաչ հենարաններով, երկար տաղավար, սև ձևավոր կտուրով, աջից թութունով բեռնված արաբայի մաս: Հետևի պլանում կան հզոր կանաչ ծառեր, երկու տնակ, զառիվայր, կանաչ սարեր, նեղ երկինք ծանր թխամպերով: Հեղինակ՝  Շևչենկո Ալեքսանդր Վասիլևիչ 1883-1948 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 210