Բաժակ՝գլանաձև, կափարիչով

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Բաժակ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բաժակ է՝ ուղղանկյուն, գլանաձև իրանով, վերևում և ներքևում լայն զարդաերիզով բաղկացած լայն քառակուսի նիստերից, իրանի կենտրոնում ակոսներ են, որոնք երիզված են ավելի լայն գծով, բաղկացած մեծամասշտաբ հարթ սուր անկյուններով նիստերից, որոնց մեջ շրջափակված են կլոր ոլոռաձև ակոսներ դաշտի կենտրոնում: Նստուկին խորը ներքին կողեր են, բռանակը հասարակ է՝ձևավոր: Կափարիչը հարթ, բարձր առանձնացող բռնակ-ելունով է երեսակված ռուստով, նույն ձևով մշակված է նաև կափարիչի արտաքին շրջանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1800-1830 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-271