Հայաստան: Աշխատանք խաղողի այգում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Գորշ-սև-շագանակագույն հողաշերտի մակերեսին 3 մարդկային ֆիգուր է՝ ձախից տղամարդու ֆիգուր է բահը ձեռքին մոխրագույն-կանաչ հագուստով և հովարով գլխարկով (կարտուզ): Նրա կողքին կանգնած է մի կին՝ լայն մոխրագույն-շագանակագույն շորով և մոխրագույն - սպիտակ գլխաշորով, վերջինս բահով հավաքում է հողը: Աջից մեկ այլ կնոջ ֆիգուր է՝ավելի մուգ զգեստով, նա թեթևակի կքանստել է և օդի մեջ պահել է սևահողով բահը: Միջին պլանում ամայի խաղողի այգի է, որը ցանկապատված է ամուր մոխրագույն-օքրայագույն և սպիտակ ծառաբներով ծառերով, ցանծառ ճյուղերով և նոսր դեղին-օքրայագույն սաղարթներով: Վերևում նեղ մոխրագույն – սպիտակ երկինք է: Ընդհանրացված երփնագիր է: Հեղինակ՝  Ուդալցովա Նադեժդա Անդրեևվնա ( 1886-1961) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ-ԿՊ-33