Զբոսանավեր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Լայն հանգիստ մոխրագույն, մանուշակագույն, փիրուզագույն, երկնագույն գետի կենտրոնում երկու նեղ մոխրագույն, կանաչ նավեր են՝ մեծ, բացված սպիտակ, վարդագույն, երկնագույն առագաստներով և բարձր շագանակագույն, օքրայագույն տախտակամածի գագաթին ոչ մեծ կարմիր դրոշակներով և հզոր, թանաքաշագանակագույն փայտե ցցագերանով: Նավի վրա ամբողջ հասակով, ֆրոնտալ դիրքով երկու տղամարդկանց ֆիգուրներ են՝ շագանակագույն, թուխ մարմնիններով, սև, շագանակագույն տաբատներով, վարդագույն, երկնագույն շապիկով: Միջին պլանում՝ աջից, երեք առագաստանավեր և նավահանգստում կանգնած կիսադեմով սպիտակ հագուստով տղամարդու ֆիգուր է: Հետևի պլանում օքրայագույն զառիվայր ափ է՝ խիտ մոխրագույն, կանաչ խոտերով և ծառերով, մի քանի մոխրագույն, օքրայագույն բծերով: Վերևում լայն ամպանման մոխրագույն, մանուշակագույն, փիրուզագույն, երկնագույն երկինք է: Հեղինակ՝  Չեկմազով Իվան Իվանովիչ 1901-1961 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1949 (?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-207