Ֆ. Շուշինսկի «Հազվագյուտ կատարողը, ակնառու երաժշտագետը» հոդված

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ադրբեջանցի երաժիշտ Ֆ. Շուշինսկու հոդվածն է՝ նվիրված հայ տաղանդավոր երաժիշտ Ս. Օգանիզաշվիլուն: Հոդվածը ձեռագիր է, ութ թերթից, ռուսերեն, գրված կապույտ թանաքով: Հեղինակը գրում է, որ Ս. Օգանիզաշվիլին համարվում էր ժամանակի լավագույն վիրտուոզ քամանչահարը: Նա յոթ տարեկանից սկսել է նաղար նվագել, տասից՝ դափ, տասներեքից՝ քամանչա: 1905թ. նա ծանոթանում է անվանի երգիչ Ջաբարի հետ և հայտնի թառահար Կ. Պրիմովի հետ միասին ստեղծում են արևելյան հանրահայտ եռյակը, որին 1912թ. ձայանգրում է Վարշավայի ձայնապնակների «Սպորտ-Ռեկորդ» ֆիրման: Նա 1920-21թթ. հիմնադրել և դարձել է Ադրբեջանի կոնսերվատորիայի առաջին ռեկտորը, կից ստեղծել արևելյան նվագարանների նվագախումբը: 1921թ. տեղափոխվել է Թիֆլիս, դասավանդել երաժշտական դպրոցներում, ապա՝ տնօրինել ակադեմիական թատրոնում: 1926թ. նրան հրավիրում են Երևանի կոնսերվատորիայում դասավանդելու և լավագույն աշխատանքի համար շնորհում պրոֆեսորի կոչում: 1927թ. հրավիրվում է Գերմանիա՝ մասնակցելու միջազգային երաժշտական ցուցահանդեսին և ձայնագրվելու, որի ժամանակ և շնորհում են դափնեկրի կոչում: Վախճանվել է 43 տարեկան հասակում: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բաքու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968թ. Չափս՝  20.5*29 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/26 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265