Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինի հիմնագույնը բաց կապույտ է, գեղազարդումը՝ սպիտակ: Գրպանները եզրազարդված են շուշանազարդ շրջանակով և հարդարված են երկու շարքով անցնող իրար կցված սպիտակ շեղանկյուններով, որոնք լայնակի կողմերում հարդարված են իրար հանդիպակաց թռչնագլուխներով և իրենց միջև առաջացնում են նմանատիպ զարդապատկերների շարք՝ հակառակ ուղղությամբ: Միջնահատվածի դիմերեսը և դարձերեսը հարդարված է իրար կցված խոշոր շեղանկյուններով, դիմերեսին ունի թվագրություն՝ « 1926 »: Գրպանների դարձերեսի հարդարանքը կազմված է կապույտ զոլերից, որի երկու կողմով անցնում են զույգ ավելի նեղ զոլեր և սպիտակ համեմատաբար լայն շերտերի կանոնավոր շարքերից: Դիմերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված է կապույտ և սպիտակ սղոցանախշ կարպետագործ գոտիներով: Կատարող՝  Վարսենիկ Եսայան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Բերդավան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926թ. Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  42 Երկարություն (սմ)՝  133 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4381/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2463