Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց աղյուսագույն կավից, օղակաձև, ոչ խորը, հարթ եզրերով նստուկով: Կլորավուն դուրս փռված իրանը միանում է ուղիղ պատերով պսակին, որի հաստ հուրթը ներս է ճկված: Ներսից և դրսից քրեղանը պատված է միագույն կանաչ ջնարակով, վրան՝ պարուրաձև, պոչուկավոր և կիսաշրջանաձև զուգահեռ գծերով զարդեր, պսակի շուրջը՝ երկթև գծեր՝ մեջը ոլորապտույտ- ալիքավոր զարդեր: Քրեղանը ասիմետրիկ է դարձել թրծման ժամանակ: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 14.5, նստ.՝ 6.1 Բարձրություն (սմ)՝  4 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, a-8 քառակուսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XI-XII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/238 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54