Գորգ

Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գորգադաշտի վրա սպիտակավուն հիմնագույնով, «Տ»-աձև և կեռանախշերով հարդարված գոտեզարդով առանձնացված է խոշոր ուղղանկյունաձև շրջանակ, որը մի կողմում ունի ուղղանկյունաձև ելուստ: Այս շրջանակի մեջ պատկերված է երեք խոշոր իրարից տարբերվող բազմանիստ հորինվածք, որոնք կենտրոնում ունեն սպիտակ-կապույտ զույգ եռանկյուններից կազմված քառանիստ շրջանակներ: Հորինվածքների միջև պատկերված են կենդանապատկերներ, վարդակներ, աստղածաղիկներ: Լայնակի մի կողմում կա կեռերով հարդարված երեք շեղանկյունաձև շրջանակ: Ունի երեք եզրագոտի. եզրայինները հարդարված են շուշանանախշով, կենտրոնականը՝«գինու բաժակ» կոչվող նախշով: Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  285 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ-Սևանի ավազան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1600/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-680