Փոքրիկ պատմվածքներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  PETITS RÉCITS Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, ամբողջական, շուրջգործվածքյա: Շապիկի մուգ կապույտ ֆոնի վրա պատկերված է ոսկեզօծ շեփորահար հրեշտակ՝ նստած պատվանդանի վրա, որի աջ և ձախ կողմերում ծաղկեփնջեր են: Վերևի հատվածում ոսկեզօծ ժապավենի վրա գրքի մատենաշարն է. ներքևում ուղղանկյունաձև, ոսկեզօծ կապույտ շրջանակի մեջ և կողին դաջված են գրքի տվյալները: Ավելի ներքև՝ ոսկեզօծ նախշազարդ ժապավենի վրա՝ հրատարակչության անվանումը: Կազմի հետևը երիզված է սև եզրագծերով՝ անկյունները նախշազարդ: Ֆորզացը մոխրագույն, դատարկ: Մեկ էջը պակասում է: Բլոկի եզրերը ոսկեզօծ են: Հեղինակ՝  Դյուպորտո Էջ՝  268 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1889թ. Չափս՝  15,3x19 Նկարիչ-Ձևավորող՝  Թոֆան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5378