Վայելքներ և արկածներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  PLAISIRS ET AVENTURES Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, ամբողջական, շուրջգործվածքյա: Դիմային մասում մուգ կապույտ ֆոնին ոսկեզօծ ձևավորում է, երիզված է սև ուղղանկյուն շրջանակով: Կենտրոնում պատկերված է ոսկեզօծ պատվանդանի վրա նստած հրեշտակ՝ դեպի վեր պարզած շեփորը փչելիս, աջ ոտքը մի քիչ բարձրացրած: Պատվանդանի երկու կողմերում սկահակներով ծաղկեփնջեր են: Պատվանդանի տակ ոսկեզօծ ուղղանկյուն շրջանակի մեջ կապույտ ֆոնին ոսկեգույնով հեղինակի անունն ու վերնագիրն են: Ներքևում՝ ժապավենի վրա հրատարակչության անվանումն է, կենտրոնում՝ նախշազարդ: Կազմի վերևում ոլորուն ոսկեզօծ ժապավենի վրա դաջված է մատենաշարի անվանումը: Կողին վերևում փոքր և ներքևում ավելի մեծ նախշազարդված ուղղանկյունների միջև գրքի տվյալներն են: Կազմի հետևը երիզված է սև, անկյունային նախշազարդերով շրջանակով: Բլոկի եզրերը ոսկեզօծ են: Տեքստն ուղեկցվում է 38 թեմատիկ նկարազարդումներով: Հեղինակ՝  Լա Բրյույեր Շ.դը Էջ՝  299 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1886թ. Չափս՝  14x,18,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5380