Փոքրիկ ձկնորսը: Ճապոնական հեքիաթ

Փոքրիկ ձկնորսը: Ճապոնական հեքիաթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Փոքրիկ ձկնորսը: Ճապոնական հեքիաթ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Փոքրիկ ձկնորսը: Ճապոնական հեքիաթ. Յովհ. Թումանեանի թարգմանութիւն. - Թիֆլիս, /1911/, Մանկական գրադարան N13, հրատարակութիւն իշխ. Թումանեանի եւ Ընկ.: Փոքրիկ նկարազազարդ գրքույկ է՝ առաջին կազմերեսին գունագեղ պատկեր է՝ հեքիաթի տարբեր դրվագների վերաբերյալ, վերևում տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսի հիմնագույնը բաց կապտավուն է, վրան տպագրված են հրատարակչի ազդագիրը և անունը: Կազմերեսները և թերթերը ամրացված են միմյանց դեղին ոլորված թելով: Գրքույկի բոլոր թերթերը նկարազարդ են: Կռնակի հատվածը մասամբ մաշված է: Թարգմանիչ՝  Թումանյան Հովհ. Էջ՝  27 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  /1911/ Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  15,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/590