Տներ Ռոստովում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում, կենտրոնից դեպի աջ՝ երկու նիստով ծխնելույզ՝ հատած քառանիստ բուրգի նմանությամբ: Երկնքի ֆոնին մերվող, ծխնելույզից դուրս եկող ծխի քուլաներ: Ծխնելույզից դեպի ձախ կտուրի եռանկյունաձև հատված՝ սև զուգահեռագծերով: Նկարի ձախ երկայնքով դեպի վեր խոյացող բարձրահարկ շենքի կողմաս, տանիքին՝ ճարտարապետական մանրամասներ: Աստիճանաձև քիվին և կողամասի եզրագծին զուգահեռ իջնող խողովակ: Երկրորդ պլանում աջից եկեղեցական շինություն, գմբեթը՝կիսակլոր, շեղանկյուն սալիկավոր շարվածքով, գագաթին՝ սուր ձող: Դռան վերևում, եռանկյունաձև ֆրոնտոն: Շինությունից դեպի ձախ տերևաթափ ծառ, դրանից հետ երկհարկանի շենքի անկյունային հատված: Պատուհանները երկփեղկ, ջրհորդան, տանիքը՝ ճարտարապետական ձևավորումներով: Երկինքը մառախլապատ՝ մոխրագոււյն, դեղնավուն, մանուշակագույն երանգներով: Անստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռոստով Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  20,5 x 24,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 22 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 15