Նկարչի մոր դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Շագանակագույնի, դեղինի և մանուշակագույնի երանգներով ֆոնին՝ կնոջ դիմանկար՝ մինչև գոտկատեղը հատվածով, ¾-ով դեպի աջ թեքված, միջին տարիքի: Խոշոր, կոշտ ձեռքերով, աջը դրված ձախ դաստակին: Դեմքը՝ձվաձև, արտահայտված այտոսկրերով, նեղ կնճռոտված ճակատով, կոր հոնքերով, կապույտ աչքերով, աչքերի տակ գոյացած պարկեր, կարճ ուղիղ քթով, սեղմված վարդագույն շուրթերով, կլոր ուռուցիկ կզակով՝ փոսիկով, մուգ մոխրագույն մազերով՝ հավաքած ծոծրակին, կենտրոնում՝ մազաբաժանով: Գորշ կանաչաօքրայագույն զգեստով՝ կենտրոնում կոճակներով, ուսերից ուղղահայաց իջնող ծալքեր, վիզը՝ սուր բազվածքով: Վզի բացվածքը և թևքերը՝ երիզված նարնջագույն, ալիքաձև ժապավենով: Դեմքը ձախից լուսավորված մեղմ լույսով: Անստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Նյութը՝  Ստվարաթուղթ, յուղաներկ Չափս՝  59 x 50,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 1594 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 31