Վերնազգեստ կնոջ, տոնական

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Վերնազգեստ նարնջագույն ատլասից՝ դաջված ծաղիկներով և տերևներով, առաջամասը բաց՝ եզերված մանուշակագույն կտորով, ամրացվում է մեկ արծաթե կոճակով: Ձախից ունի փոքր ծոցագրպան: Կոնքի վրա երկու կողմում կտրված է, որից քիչ ներքև, աջ կողմում ներսից գրպան ունի, իսկ ձախ կողմում՝ երկար բացվածք (եզերված են մանուշակագույն կտորով): Թևերի ներքևի հատվածը երկար բացվածքով է՝ եզերված մանուշակագույն կտորով, իսկ բացվածքի երկայնքով կարված են ոսկեթել մանր ուլունքներով և փուլերով զարդանախշված և բարակ ասեղնագործ երիզներ, որոնք տալիս են թեզանիքի տեսք: Զգեստի փեշերը եզերված են ժանյակով, նեղ ոսկեթել ասեղնագործ երիզով և մանուշակագույն կտորով: Վերնազգեստը պարսկահայերի տարազի մաս է կազմել, բնորոշ է նաև Ագուլիսի տարազին: Վերնազգեստը ներսից ունի կարմիր, ծաղկավոր աստառ՝ ամրացված հագուստին: Պատկանել է Սուսամբար Թադևոսյանին, որը 1965 թ. Պարսկաստանից (Փերիա) հայրենադարձվել և բնակվել է Երևանում: Երկարություն (սմ)՝  114 սմ Ուսի լայնություն (սմ)՝  55 սմ Թևի երկարություն (սմ)՝  45 սմ Նյութը՝  Բամբակ, մետաքս, արծաթ-900 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Փերիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17596