Ծածկոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոցը սպիտակ քառանկյուն կտորից է, կենտրոնական դաշտը և անկյունները սպիտակ թելով, ցանցկեն լիցքով և հարթակարով ասեղնագործված: Կենտրոնում, քառանկյան մեջ պատկերված են տղամարդ, կին, երեխա, ոճավորված բուսական և կենդանական զարդանախշեր: Քառանկյան չորս կողմերից դուրս՝ եռանկյունիների մեջ պատկերված են թռչուններ: Ծածկոցի չորս անկյուններն ասեղնագործված են ցանցկեն կարով և հարթակարով, իսկ եզրերը՝ քանդակարով (մերեժկա): Հեղինակը Օվսաննա Բեոշքեորյանն է (Թաշճյան), ասեղնագործել սովորել է Ուրֆայում, իր ուսուցչուհի օրիորդ Մարիամից: Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հալեպ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1923 թ. Չափս՝  55,5 x 58,5 սմ Նվիրատու՝  Էլիզաբեթ Թաշճյան-Ղարտաքճյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17583