Վերնազգեստ կնոջ (արխալուղ)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Արխալուղ, կարված սև մետաքսյա կտորից, եռամաս (կողքերին մինչև գոտկատեղը հասնող կտրվածք) փեշով, առաջամասը մինչև վերջ բացվածքով, սրածայր թեքաբերանով, որի ճեղքի շուրջը շարված են մետաղյա սնամեջ զարդակախիկներ՝ տեղ-տեղ եռանկյունաձև շարվածքով: Ունի բամբակյա բարակ ներդիր և աստառ, որոնք երեսի հետ միասին կարված են երկայնակի զուգահեռ շուլալակարով: Փեշը, առաջամասի և կողքի բացվածքները երիզված են կարմիր կտորից եզրաշերտով (քյոբա): Երկու կողերին ունի աստառին ամրացված կախովի գրպաններ: Վերնազգեստը կրել է Գիլա Սարգսի Բալայանը (1890-1982 թթ.): Վերջինս ամուսնացել է 13 տարեկանում և հարսանիքի օրվանից մինչև կյանքի վերջը, ամուսնու ցանկությունը հարգելով, կրել է Զանգեզուրի ավանդական տարազը ամբողջական համալիրով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք, Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  Մետաքս, բամբակ, մետաղ Երկարություն (սմ)՝  115 սմ Շրջագծի երկարություն (սմ)՝  100 սմ Թևի երկարություն (սմ)՝  65 սմ Նվիրատու՝  Գալյա Բալայան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17076