Մաշիկի երեսի ձևվածք

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սև մահուդի վրա սպիտակ թելակարով ուրվագծված է 1 զույգ մաշիկի երես՝ ամբողջությամբ ասեղնագործված ծաղկանախշերով: Ձևվածքի կենտրոնում մեծ կարմիր ու բալագույն անցումներով ծաղիկ է, որին հաջորդում են միմյանց զուգահեռ վարդագույնի բաց և մուգ երանգներով ավելի փոքր ծաղիկներ: Ծաղկաշղթան շարունակվում է մանուշակագույն, երկնագույն, սպիտակ ու վարդագույն մանր, անկանոն դասավորված ծաղիկներով: Ծաղիկների շուրջը դասավորված, դարձյալ աստիճանաբար փոքրացող տերևները՝ գործված կանաչի երկու երանգներով, լրացնում է ծաղկաշղթան: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1870-ական թթ. Նյութը՝  Բուրդ, բամբակ, մետաքս Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17074