«Վերելք» N121             «Հոկտեմբերի մեծ երգիչը»

«Վերելք» N121 «Հոկտեմբերի մեծ երգիչը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ» խորագրի տակ Չարենցի տուն-թանգարանի տնօրենը ներկայացնում է Չարենց պոետին ու քաղաքացուն, մեջբերում տողեր բանաստեղծի երկերից: Նշում է, որ Չարենցի հիշատակի հավերժացման նպատակով հանրապետության Նախարարների խորհրդի որոշումով նրա բնակարանում հիմնադրվել է հուշատուն: 1966-ից սկսվում են հավաքչական աշխատանքներ: Թանգարանի ֆոնդը համալրվում է շուրջ 10000 ցուցանմուշներով: Թանգարանի աշխատակիցները չեն զլացել չարենցյան մասունքներով այցելել հեռավոր բնակավայրեր: Շրջիկ ցուցահանդեսը եղել է Արարատում, Քաջարանում, Իջեւանում, այլ վայրերում: Այդ ազնիվ նպատակով Եղեգնաձորի շրջանը հյուրընկալել է Չարենցին նվիրված շրջիկ ցուցահանդեսն ու թանգարանի աշխատակիցներին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2111 540 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5119