«Վերելք» N110               «Չարենցյան օրերը շրջանում»

«Վերելք» N110 «Չարենցյան օրերը շրջանում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-ին էջում ծանուցվում է, որ շրջանի մշակութային կյանքում չարենցյան օրերը սկսվել են Գետափի կուլտուրայի տանը մեծ բանաստեղծի տուն-թանգարանի շրջիկ ցուցահանդեսի բացումով: Ցուցահանդեսը, որ նվիված է Չարեցի կյանքին ու գործին, պատմում է պոետի հոկտեմբերյան երգերի ու Լենինին նվիրված ստեղծագործությունների մասին: Ելույթ են ունեցել թանգարանի տնօրեն Ն.Բաղդասարյանը, աշխատակից Գ.Մարտիրոսյանը: Էքսկուրսիաները անցկացրել է Ծ.Վարդումյանը: Ցուցահանդեսը եղավ նաեւ շրջկենտրոնի, Ագարակաձորի, Եղեգիսի, Արենիի,Չիվայի աշխատավորների հյուրը: Ապա՝ կուլտուրայի տանը կազմակերպվել է երեկույթ: Հանդես է եկել կուսշրջկոմի քարտուղար Ս.Հայրապետյանը, թանգարանի տնօրեն Ն.Բաղդասարյանը: Մասնակցել են կուսշրջկոմի առաջին քարտուղար Մ.Հայրապետյանը, շրջսովետի գործկոմի նախագահ Ն.Բաբայանը եւ ուրիշներ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2111 539 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5118