«Վերածնված Հայաստան»-5,   «Երկիր Նաիրի»

«Վերածնված Հայաստան»-5, «Երկիր Նաիրի»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  «Վերածնված Հայաստան» Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Շապիկի առաջին էջում «Զանգակատուն» լուս. Գ. Հարությունյանի: Լրագրող Իոսիֆ Վերդյանը ներկայացրել է տպագրության Վենիամին Կավերինի գրառումները` հրատարակված լենինգրադյան գրական-գեղարվեստական «Զվեզդա» ամսագրի 1979թ. մարտյան եվ ապրիլյան համարներում:«Իր ողջ երգիծանքով հանդերձ,- նշում է Կավերինը,- «Երկիր Նաիրին» քննադատական գիրք է եվ դա պետք է նշել որպես նրա անվիճելի արժանիքներից մեկը...»: «...Երգիծանքը, ի վերջո, իր ուղղակի նպատակակետին է հասնում այն էջերում, ուր պատկերված է համաշխարհային պատմության իրադարձությունների ներխուժումը Երկիր Նաիրի»: «Չարենցի գիրքը պատկանում է այս ստեղծագործությունների թվին, որոնց նշանակությունը դուրս է գալիս հայ գրականության սահմաններից: Կավերինի «Նամակներ»-ում հիշատակվում է Ե. Չարենցի հետ հանդիպումների, նրանից ստացած տպավորության մասին:... «Նա մեծապես կրթված, սուր, համարձակ, ինքնատիպ ուղեղի տեր մարդ էր.....»: Շապիկի դարձերեսին` ներքեվում, ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճաթուղթ Հեղինակ՝  Ե. Չարենց Կազմող՝  Վենիամին Կավերին Էջ՝  26 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4571 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6837