«Գրական թերթ» N24

«Գրական թերթ» N24

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում «ՍՄԿՊ XX համագումարը և սովետհայ գրականության զարգացման մի քանի հարցեր» խորագրի ներքո ՀՍԳ միության առաջին քարտուղար Էդ.Թոփչյանի զեկույցն է: Քարտուղարը նշում է, որ բացառիկ մեծ է համագումարը մեր կյանքի և մեր գրականության զարգացման համար: Գրականության բնագավառում նա տեսնում է ցայտուն անհատականությամբ օժտված այնպիսի գրողներ, ինչպիսիք են Չարենցն ու շատերը, որոնցից ամեն մեկը ստեղծագործական անկրկնելի անհատականություն են: Չարենցին շատերն են վկայակոչում տարբեր առիթներով, բայց քիչ է խոսվում այն մասին, որ մեր պոեզիայի հիմնական խնդիրներից մեկն է զարգացնել Չարենցի լավագույն տրադիցիաները, կենսագործել նրա իմաստուն խորհուրդը. «Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր...» 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1244 226 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2424