Վեջվուդ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Պահարանի դռնակի վրա պատկերված է բռնակով սափոր: Ուղղանկյուն մակերեսի վերեւի կեսը ծածկված է սեւ յուղաներկով, իսկ ներքեւի մասը՝ ոսկեգույն նյութով, որի վրա կպցված են դիպակի ուղղանկյուն կտորներ: Սափորը տեղ-տեղ զարդարված է դիպակով: Սափորի կենտրոնական մասում կպցված են բացիկներից կտրատած ծաղիկներ՝ վարդեր եւ հովտաշուշան, որոնց վրա տեղադրված է ապակե ամանի նախշած բեկոր: Պատկերը երիզված է փայտե ձողիկներով. դռնակին կպցված է ավելի փոքր չափի 19-րդ դարի սեւ բուսանախշած ապակեպատ շրջանակ: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 Չափս՝  48 x 43 x 6սմ Նյութը՝  փայտ, յուղաներկ, դիպակ, թուղթ, ապակի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  28