Ընտրություններ մարիոնետների մոտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կոլաժը կազմված է տիկնիկների լուսանկարների վերատպություններից, ամերիկյան դրոշի պատկերից, ինչպես նաեւ 19-րդ դարի վերջի ամերիկյան գեղանկարիչների ստեղծագործությունների վերատպություններից, մասնավորապես, կենտրոնում տեղադրված է նաիվ գեղանկարչի "Ջ. Վաշինգտոնի դիմանկարը": Գործը ծածկող ապակու վրա փակցված են հին բացիկներից կտրած դրվագներ, կտորե ծաղիկներ, փայլուններ, ավտոմոբիլի պատկեր: Կոլաժը շարունակվում է շրջանակի վրա սոսնձված ծաղիկներով, փայլուններով, բացիկից կտրած հրեշտակով, 5 դոլլարանոցով (1974) եւ այլն: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 Չափս՝  43.5 x 73.5սմ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, լուսանկար, գործվածք, մետաղ, փայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  72