Վարագա հոբելյան: Հիշատակարան և կոչ Վարագա կրթական հաստատության հիսնամյա հոբելյանի (1857-1907)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վարագայ յոբելեան: Յիշատակարան եւ կոչ Վարագայ կրթական հաստատութեան հիսնամեայ յոբելեանի (1857-1907) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կազմեց Տիգրան Չիթունի. Վարագայ յոբելեան: Յիշատակարան եւ կոչ Վարագա կրթական հաստատութեան հիսնամեայ յոբելեանի (1857-1907). Հրատարակութիւն Յոբելեանի կեդրոնական յանձնախմբի Վան-Վարագ. - Կ. Պոլիս, 1910, տպագր. Օսմ. գործակցական ընկերութեան: Շապիկը սպիտակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսի կենտրոնում պատկերված է Վարագա վանքը, ներքևի մասում կա «Վարագայ յիսն. յոբ. կեդ. յանձնախումբ Վան 1908» կնիքը մանուշակագույն թանաքով, իսկ դարձերեսին՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա մատիտով ընծայագիր՝ «Նուէր Անմահ բանաստեղծ պ. Յ. Թումանեանին ...(հաջորդ բառն անընթեռնելի է) Բիձայից. 18 Յունիսի 1915 թ. Վան. Վար.»: Էջեր 3-ի և 13-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ: Կազմերեսները խունացած ու թեթև մաշված են: Հեղինակ՝  Չիթունի Տ. Էջ՝  31, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  20 Երկարություն (սմ)՝  27,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/17