Հատվածներ միջնադարյան հայ բանաստեղծությունից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հատուածներ միջնադարեան հայ բանաստեղծութիւնից Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նահապետ Քուչակ. Յովհ. Թլկուրանցի. Պաղտասար Դպիր. Նաղաշ Յովնաթան եւ ուրիշներ. Հայ Օրիորդների կօմիտէ. Հատուածներ միջնադարեան հայ բանաստեղծութիւնից. - Թիֆլիզ, 1916, տպարան Ն. Աղանեանի, Պօլից. 7: Շապիկը բաց հարդագույն երանգով թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում, նաև վերջին էջեր 30 և 31 ներքևի լուսանցքներում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Գրքում կան նշումներ, որոնց պատկանելիությունն անհայտ է: Կազմերեներին և որոշ թերթերին կան ջրահետքեր, կազմերեսների եզրերը մաշված են: Հեղինակ՝  Նահապետ Քուչակ, Հովհ. Թլկուրանցի և ուր. Էջ՝  31 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Լայնություն (սմ)՝  17,2 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/865-2