Սփռոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Սփռոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սփռոց կոշտ քաթանից: Գործվածքը հյուսված է ուղղանկյուն վանդակների նման, երկու փոփոխվող երկրաչափական նախշերով: ՈՒնի կարմիր և կապույտ թելերով ասեղնագործված երկրաչափական ռուսական նախշերով լայն եզրազարդ: Բոլոր կողմերից հյուսկեն ծոպեր կան: Սփռոցի մի անկյունում սպիտակ և կարմիր թելերով ասեղնագործված են «Ա. Ն.» անվանատառերը: Ցուցադրվում է պատշգամբում: Նվեր բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 182, 19/II-1978 թ.: Վարպետ՝  անհայտ Լայնություն (սմ)՝  205 Երկարություն (սմ)՝  420 Նյութը՝  Գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  821 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 889