Սրինգ հովվական: Երգեր, ոտանավորներ և առակներ: Ընթերցասեր մանուկների համար տանը և ուսումնարանումը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սրինգ հովուական: Երգեր, ոտանաւորներ եւ առակներ: Ընթերցասէր մանուկների համար տանը եւ ուսումնարանումը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Ղ. Աղայեանց. Սրինգ հովուական: Երգեր, ոտանաւորներ եւ առակներ: Ընթերցասէր մանուկների համար տանը եւ ուսումնարանումը. Հրատ. Վ. Շահվերդեանի լրագր. գործակալութեան. - Թիֆլիս, 1882, տպարան Մովս. Վարդանեանց եւ ընկ.: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է բաց մանուշակագույն երանգով թուղթ: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին` հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է մուգ դարչնագույն` մատնեքավոր մակերեսով սոսնձալաթ: Առաջին ֆորզացի կենտրոնում, տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, նաև էջեր 17-ի և 32-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են: Հեղինակ՝  Աղայան Ղ. Էջ՝  32 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1882 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/724