Դոն-Պիետրո Կարուզո: Դրամա մեկ գործողությամբ

Դոն-Պիետրո Կարուզո: Դրամա մեկ գործողությամբ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դօն-Պիէտրօ Կարուզօ: Դրամա մէկ գործողութեամբ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հեղինակ՝ Ռոբերտ Բրակկօ; թարգմանիչ՝ Մարիկ. Դօն-Պիէտրօ Կարուզօ: Դրամա մէկ գործողութեամբ. Յաւելւած «Յուշարարի»: - Թիֆլիզ, 1908, տպ. Մ. Տ. Ռօտինեանցի: Շապիկը բաց կանաչավուն-մոխրագույն երանգով բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ աջ մասում, նաև վերջին էջ 20-ի ներքևի լուսանցքում՝՝ «Համլիկ Թումանեան» դրոշմակնիքը մանուշակագույն թանաքով: Կազմերեսները խունացած են, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Հեղինակ՝  Բրակկո, Ռոբերտ Թարգմանիչ՝  Մարիկ Էջ՝  20 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  15,5 Երկարություն (սմ)՝  23,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/640