Սուրբ Աննայի օր (1986)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կապտամոխրագույն չեզոք ֆոնին՝ իրար ետևից քայլող մարդկանց խումբ: Առջևից կիսադեմով քայլող տարեց կին՝ գլուխը շալով փաթաթած և առաջ խոնարհած: Հագին սև ու սպիտակ ծաղկավոր հագուստ, պարանոցն ու թևերը թառամած: Ետևից քայլող երկու տարեց կին խոնարհված հայացքով ձախ կողմի կնոջ ձեռքին թագակիր սրբապատկերի արձանիկ: Աջ կողմի կնոջ ձեռքում բարձր ձեռնափայտ հիշեցնող ճերմակ մոմ: Նրանց կողքին փոքրիկ տղա՝ աջ ձեռքով բռնած բռնած ետևից քայլող մոր ձեռքը: Կանանց ետևում՝ ոչ բարձրահասակ պատանի՝ հայացքը դեպի վեր: Հեղինակ՝  Ժանսեմ (Հովհաննես Սեմիրջյան) (1920-2013) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  114*146 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ-468