Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Կապտամոխրագույն չեզոք ֆոնին՝ իրար ետևից քայլող մարդկանց խումբ: Առջևից կիսադեմով քայլող տարեց կին՝ գլուխը շալով փաթաթած և առաջ խոնարհած: Հագին սև ու սպիտակ ծաղկավոր հագուստ, պարանոցն ու թևերը թառամած: Ետևից քայլող երկու տարեց կին խոնարհված հայացքով ձախ կողմի կնոջ ձեռքին թագակիր սրբապատկերի արձանիկ: Աջ կողմի կնոջ ձեռքում բարձր ձեռնափայտ հիշեցնող ճերմակ մոմ: Նրանց կողքին փոքրիկ տղա՝ աջ ձեռքով բռնած բռնած ետևից քայլող մոր ձեռքը: Կանանց ետևում՝ ոչ բարձրահասակ պատանի՝ հայացքը դեպի վեր:
Հեղինակ՝ Ժանսեմ (Հովհաննես Սեմիրջյան) (1920-2013)Նյութը՝ կտավ,յուղաներկՉափս՝ 114*146Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ-468