«Սովետական մանկավարժ»-7, Ա. Չարենց, Մ. Մազմանյան«Հոգեբանական դիտողություններ Չարենցի ստեղծ. վերաբերյ

«Սովետական մանկավարժ»-7, Ա. Չարենց, Մ. Մազմանյան«Հոգեբանական դիտողություններ Չարենցի ստեղծ. վերաբերյ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխավոր խմբագիր` Մ. Հ. Մկրտչյան, պատ. քարտուղար` Ս. Ա. Արսենյան: Շապիկի դիմերեսին` ներքեվում, մանուշակագույն թանաքով գրած է«10էջ «Կոմիտաս» պոեմի տարբերակներից: Հոդվածը զետեղված է «Ուսուցչի ինքնակրթության համար» խորագրի ներքո: Հոդվածում նշվում է, որ Ե. Չարենցն այն մտածող գրողներից է, որ ինքնավերլուծությամբ եվ այլ մեթոդներով միշտ ձգտել է պարզ ներկայացնել, թե ինքն ինչ է գրել, ինչպես եվ ինչու, որին վերաբերող փաստերն ու եզրակացությունը եվս արտահայտել է չափածո խոսքով: Նրա տաղերը, չափածո խորհուրդներն ու ուղերձները, ռուբայիները, դիստիքոսները միաժամանակ նաեվ սեփական ստեղծագործությունների արժեքավորումներն են, դրանց վերաբերյալ պոետի հոգեբանական -փիլիսոփայական խորհրդածությունները: Իմաստուն կերպով ու մեծ ներշնչանքով քննել է գեղարվեստական ստեղծագործությանը վերաբրեող կարեվորագույն խնդիրներ: Արտասահմանյան ուղեվորությունը չափազանց բեղմնավոր, օգտակար եղավ, որի ընթացքում առաջացան հետաքրքրական խորհրդածություններ, հակասականտպավորություններ , որոնք նկատելի են Հ. Սուրխաթյանին գրած նամակներում:30-ական թթ. գրած բանաստեղծություններից զգում ենք, թե ինչպիսի ստեղծագործական վերելք է ապրել հայ մեծ րգիչը կյանքը պոետիկորեն ըմբռնելու տեսակետից: Հանճարներին հատուկ տառապանքի ու փորձության բյուրեղացումից ծնունդ են առել այն գլուխգործոցները, որոնց կյանքի կոչելու ցանկությամբ Չարենցը անընդհատ հղկել ու կատարելագործել է իր արվեստի ըմբռնումն ու վարպետությունը` իրեն օգնության կանչելով մուսաներին եվ բոլոր դարերի անմահներին,- ավարտում են իրենց խոսքը հոդվածի հեղինակները: Շապիկի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Էջ՝  96 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973, հուլիս Չափս՝  25,5 x 17սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1041 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6217