«Սովետական Հայաստան» -10, Զ. Օհանյան «Եղիշե Չարենցը եվ Ալեքսանդր Բլոկը» էջ` 25

«Սովետական Հայաստան» -10, Զ. Օհանյան «Եղիշե Չարենցը եվ Ալեքսանդր Բլոկը» էջ` 25

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խբագիր` Շահեն Թաթիկյան, պատ. քարտուղար` Սամվել Դիլանյան: Հոդվածագիրը նշում է, որ իր վաղ քնարերգության մեջ Չարենցը եվս ձգտում է ուրիշ պոետ-սիմվոլիստների նման արբենալ զցացմունքներով, ցնորվել նրբագեղ-թախծոտ սիրահարների կերպարներով, նրանց «Էմալե պրոֆիլով»: Սակայն ժամանակը թելադրում էր հրաժարվել սիրո զմայլանքից, թախծոտ-քաղցր հառաչանքներից: Սիրո ինքնամոռաց երգն իր տեղն է զիջում քաղաքացիական ինքնամոռաց երգին: Բլոկին եվ Չարենցին մերձեցնում է զգացմունքների արտահայտության հեղափոխականությունը: Բլոկի ստեղծագործությունն օժտված է այն փիլիսոփայական խորությամբ, որը հատուկ է Չարենցի ամբողջ ստեղծագործությանը: 1937թ. Չարենցը դիմում է Բլոկի «Ձայն երգչախմբից» բանաստեղծությունը եվ թարգմանում այն: Դա նրա ուշադրության միակ, սակայն ոչ պատահական արտահայտությունն է Բլոկի արվեստի հանդեպ: Փորձելով գտնել առավել ճշգրտություն եվ արտահայտչականություն, Չարենցը շատ տարբերակներ է ստեղծել, մինչեվ նրանք ստացել են գեղաշատ ավարտվածություն: Նրանցից ամենահետաքրքիրներից հոդվածագիրը կատարել է մեջբերումներ: Կազմի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Էջ՝  36 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979, հոկտեմբեր Չափս՝  33 x 25սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2422 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6220