«Սովետական Հայաստան» N161

«Սովետական Հայաստան» N161

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Գ.Անանյանի «Չարենցը նորովի և խորությամբ» հոդվածն է, որտեղ գրականագետը անդրադառնում է Չարենցի անցած ստեղծագործական ուղուն, ամբողջացնում հարուստ ու բազմազան ստեղծագործական առնչությունների նկարագիրը: Խոսում է Սուրեն Աղաբաբյանի «Եղիշե Չարենց» մենագրության արժանիքների մասին: Պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, գեղարվեստական ինքնատիպ ու բազում յուրահատկությունների համոզիչ վերլուծությամբ է բնութագրվում Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի գնահատությանը նվիրված հետազոտության վերջին գլուխը: Գրականագետը պահպանելով գրական էթիկայի սահմանները, հերքում է սխալ ու միակողմանի կարծիքները: Մենագրության հեղինակին հաջողվել է հասնել գիտական խորության և գեղարվեստականության համադրման: Ս.Աղաբաբյանը մենագրության մեջ բարեխղճորեն զուգորդում է նախորդների ու ժամանակակիցների արածները, ամբողջացնելով արդեն հայտնին ու հայտնաբերվածը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  229 63 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ194