«Սովետական Հայաստան» N153

«Սովետական Հայաստան» N153

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Հ.Մայիլյանի «Չարենցյան ընթերցումների առաջին ժողովածուն» հաղորդագրությունն է այն մասին, որ Երևանի պետհամալսարանի ռեկտորատի, բանասիրական ֆակուլտետի դեկանատի և սովետական գրականության ամբիոնի ջանքերով անցկացվող չարենցյան ընթերցումները դարձել են ավանդական: Առաջին ընթերցումների նյութերը լույս է ընծայել համալսարանի հրատարակչությունը՝ Հր.Թամրազյանի և Հ.Ֆելեքյանի խմբագրությամբ: Գիրքն ամփոփում է Ա.Զաքարյանի «Եղիշե Չարենցի բանաստեղծական մուտքը», Ս.Աղաբաբյանի «Պատմություն և ճակատագիր», Հ.Թամրազյանի «Չարենցի մահվան տեսիլները» հոդվածները: Տեղ են գտել նաև Հ.Ֆելեքյանի «Չարենցը և մամուլը», Գ.Անանյանի «Չարենցը և Մայակովսկին», Վ.Գաբրիելյանի «Չարենցի արտասահմանյան ուղևորությունը, Ռ.Իշխանյանի «Չարենցի լեզվի զարգացման շրջանները», Ժ.Քալանթարյանի «Երկիր Նաիրի» երկի մի քանի առանձնահատկությունները» հոդվածները: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  228 62 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ193