«Սովետական Հայաստան» N  44 «Հայաստանի մեծ բանաստեղծը»

«Սովետական Հայաստան» N 44 «Հայաստանի մեծ բանաստեղծը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Լ. Մ. Կրոյան 2-3-րդ էջերում Մոսկվայի Արմենպրեսի թղթակիցները ներկայացնում են Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն, որը տեղի է ունեցել Մոսկվայի Գորկու անվան ակադեմիական թատրոնի շենքում: Ներկա են եղել բազմաթիվ պաշտոնական անձիք: Ներածական խոսքով հանդես է եկել ՍՍՀՄ գրողների միութ. վարչ. քարտուղար ՝ Ս.Միխալկովը: Չարենցի մասին խոսք է ասել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար՝ Կ.Դալլաքյանը: Շատերը անդրադարձել են Չարենցի կյանքին ու գործին, մեջբերումներ արել բանաստեղծի երկերից: Գ.Էմինը ասել է , որ Չարենցի պոեզիան անմահ է : Նա վերածվել է բրոնզի ու մարմարի, կանգնել Նարեկացու ու Քուչակի, շատ մեծերի կողքին: Նրա ստեղծագործությունը մեր նոր պոեզիայի գլխավոր մայրուղին է : 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ե.Խորեվա, Վ.Սանթրյան, Ի.Վեքսլեր Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2148 680 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5268