«Սովետական արվեստ» N5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գորշագույն կազմով, մեկ գունավոր ներդիրով: «Հայ կինոարվեստի ստեղծագործական փորձի շուրջը» բաժնում Վ.Մելիքսեթյանի «Անցյալ հաջողություններն ու այսօրվա պահանջները» (Հայաստանի դոկումենտալ կինոյի մասին) հոդվածն է: ,Կինոակնարկի ժանրի մասին» ենթավերնագրի տակ (էջ 9-րդ) հեղինակը խոսում է 1957թ. «Հայֆիլն»-ի արտադրած «Եղիշե Չարենց. կիոակնարկի մասին: Սցենարի հեղինակը (Հ.Սալախյան) նպատակադրվել է բնորոշելու Չարենցի ստեղծագործական ուղին եւ միաժամանակ ցույց տալու նրա կյանքի գլխավոր անցքերը: Սցենարիստը ձգտել է բացահայտել լոկ այն փաստերը, որ դրսեւորում են բանաստեղծի կապը ժամանակի հետ, նրա հոգեկան էվոլյուցիան: Սցենարիսը հրաժարվել է կինոխրոնոլոգիայի ընդունված ձեւերից: Դա նպատակահարմար էր, քանզի Չարենցին վերաբերող փաստաթղթեր քիչ էին, ուստի անհնար էր ստեղծել կենսագրական ֆիլմ: «Եղիշե Չարենց» կինոակնարկի ռեժիսորն է Հ.Մարգարյանը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1958 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1304 206 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2603