«Սովետական գրականություն» համար 6, Արմեն  Աղաբաբյան  «Եղիշե Չարենցը եվ ռուս սիմվոլիզմը

«Սովետական գրականություն» համար 6, Արմեն Աղաբաբյան «Եղիշե Չարենցը եվ ռուս սիմվոլիզմը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Հրաչյա Հոհաննիսյան, գլխ. խմբ. տեղակալ` Ֆ. Մելոյան, պատ. քարտուղար Հ. Սեվան: Սպիտակ եվ կանաչ գույների համադրությամբ կազմին եվ կողին սեվ ու սպիտակ գույնի տառեր են, թվեր... Հովածագիրը իր ուսումնասիրության մեջ բացահայտել է Ե. Չարենցի պոեզիայի եվ ռուսական սիմվոլիզմի իմացաբանական արմատների ընդհանրությունը, հայտնաբերել աշխարհայացքային ընդհանրության օրինաչափությունները: ՈՒսումնասիրության մեջ երեվում է նաեվ ռուսական սիմվոլիզմը` փիլիսոփայական եվ գեղաիտական արմատների հետ ունեցած խորքային առնչոՒւթյուններով, ռուսական սիմվոլիզմի պոետիկայի հետ ընդհանրություններով: Չարենցի վաղ շրջանի «մերժվածության» մոտիվը շարունակվող սիմվոլիկան` «մարգարեության», «թափանցիկ» նշանակությամբ: Որոշակիորեն պարզվում է Վ. Բրյուսովի «Կոն բլեդ» բանաստեղծության կոնտեքստում: «Հարդագողի ճամփորդների թաքնված շերտն է մեսիանիզմը» որը երեվում է եվ Չարենցի, եվ Բրյուսովի բանաստեղծության հյուսվածքում :Չարենցյան սիմվոլիկայի նշանակությունը բացահայտվում է Ալ. Բլոկի բանաստեղծական կոմնտլեքսում: Արդեն «Ծիածան» եվ «Ողջակիզվող կրակ» շարքերում մարգարեության թեման հասունանում է, բանաստեղծական որոշակիություն է ստանում «Կարապի սիմվոլի» մեջ: Չարենցի վաղ պոեզիայում հայտնվում է նաեվ «ընտրյալների մտիվը», «Կարմիր սոնետ», բանաստեղծութ. մեջ: Սիմվոլիստալան պոեզիայի շրջանակներում սաղմնավորվում է Չարենցի «հեղափոխական պոեզիան»: «Ծիածան» շարքում առանձնահատուկ նշանակություն է ստանում «լաբիրինթոսի մոտիվը», որը շարունակվում է «ուղեբաժանի» սիմվոլիստական թեման... ...Չարենցագիտության մեջ «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքի համար նախահիմք է համարվել Թեոֆիլ Գոթիեի «էմալներ եվ քամեյներ» բանաստեղծական շարքը: Այն մանեը ինչ կազմում է Չարենցյան շարքի յուրահատկությունը, կարելի է գտնել նաեվ Բլոկի պոեզիայում: Վերջում` շապիկի ներսում` 3-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Էջ՝  144 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 Չափս՝  26սմ x 17սմ Տպարան՝  N2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3641 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6100