«Սովետական գրականություն» համար 3, Գայանե Աղաբաբյան  «Գեղարվեստական ժամանակի արտահայտման սկզբունքներ

«Սովետական գրականություն» համար 3, Գայանե Աղաբաբյան «Գեղարվեստական ժամանակի արտահայտման սկզբունքներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Հրաչյա Հոհաննիսյան, գլխ. խմբ. տեղակալ` Ֆ. Մելոյան, պատ. քարտուղար Հ. Սեվան: Սպիտակ եվ կապույտ գույների համադրությամբ կազմին եվ կողին սեվ ու սպիտակ գույնի տառեր են, թվեր: 1-ին եվ 99-րդ էջերին կապույտ թանաքով նշումներ, ընդգծում կան: Գ. Աղաբաբյանն այս հոդվածում անդրադարձել է, թե ինչպես է գեղարվեստական ժամանակը արտահայտվել «Երկիր Նաիրի» վեպում .ժամանակի հետ կապված նկատելի էգեղարվեստական բազմազան հնարամտություններ` իբրեվ ժամանակը կանգնեցնելու կամ երկարաձգելու, աշխարհը ստատիկ վիճակում եվ դինամկիայի մեջ դիտելու, ժամանակային տարբեր պլանների եվ շերտերի զուգորդումների, այդ ամենը հերոսների, հեղինակի մտքերի հաղորդմանը ծառայեցնելու, ապա նաեվ իրականության բարդ ընթացքներ ճանաչելու միջոց: Վեպի գլխավոր գործող անձը հեղինակն է եվ նույն ինքը նրա գաղափարների բարդ կոմպլեքսի կրողը: Հեղինակային քնարական մենախոսություններում վերհուշների ձեվով իրար են խառնվում ներկա, անցյալ եվ ապագա ժամանակները: Չարենցի հերոսները հանդես են գալիս որոշակի գաղափարների եվ տեսակետների կրողներ: Կարսի հրաշալիքները այստեղ հանդես են գալիս որպես բանաստեղծական պատկերներ, որոնց բովանդակությունն էլ յուրովի արտացոլում է աշխարհի ժամանակային, տարածական պատկերը: Անցյալում այդ հրաշալիքները վկայել են երկրի պետականությունը, ազգային գոյության հենարաններ են եղել, իսկ ներկայումս ընդամենը ճարտարապետական հուշարձաններ են դարձել: Գրքի առաջին մասում Կարսի նկարագրությունն է, երկրորդ մասում հեղինակի նպ. է եղել Կարսի կենցաղի նկարագրությունը եվ երրորդ մասը «Երկիր Նաիրի»-ի միֆին եվ էպոսին բնորոշ գեղարվեստական հնարքներին անդրադառնալն է: Անվանաթերթի աջ կողմում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  144 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983 Չափս՝  26սմ x 17սմ Տպարան՝  Երևան, համար երկրորդ տպ.,Տերյան 44 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3279 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6099