«Սովետական գրականություն» N9

«Սովետական գրականություն» N9

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ դեղինի համադրությամբ կազմով ամսագիր: «Սայաթ-Նովա» բաժնում (էջ 98) Էդ.Ջրբաշյանի «Գրական ոճավորման պրոբլեմը եւ Չարենցի սայաթ-նովյան տաղերը» հոդվածն է: Հեղինակը նշում է, որ Չարենցը ձգտել է ոճական տարբեր սկզբունքների կիրառման, ելնելով նյութի բովանդակության ու պատկերների բնույթից: Ոճավորման բուն ձեւը ավանդական գծերի հետ հանդես է բերում նոր կողմեր: Այդպես է Չարենցի «Տաղարանը». դա ոչ թե Սայաթ-Նովայի իմիտացիան է, այլ նրա բանաստեղծական աշխարհի որոշ կողմերի օգտագործման միջոցով իր Չարենցի խոհերի եւ զգացմունքների բազմակողմանի վերարտադրությունը: Արդյունքում ստացվում է մի յուրօրինակ լեզու, որի մեջ զգում ես Սայաթ-Նովայի գույներն ու շունչը, թեեւ նրա լեզուն չէ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1272 133 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2530